ԻԹՖ Թաեքվոնդոյի սեմինար Երևանում
Մայիսի 28-ին և 29-ին Երևան քաղաքում Միջազգային թաեքվոնդո ֆեդերացիաների միությունը Հայաստանի «ՊՐՈՖ» ԻԹՖ թաեքվոնդոյի ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպեց և անցկացրեց սեմինար ԻԹՖ մարզիկների համար։ Սեմինարն անցկացրեց սպորտի միջազգային վարպետ, 6-րդ Դան Միջազգային հրահանգիչ Ջեյսոն Էնլին։ Սեմինարի նպատակն էր բարձրացնել ԻԹՖ մարզիկների հմտությունները, մարտական արդյունավետությունը և պրոֆեսիոնալիզմը։