Գունավոր գոտիների քննություն և մարտական ինքնապաշտպանության սեմինար

Շնորհավորում ենք «ՊՐՈՖ» ԻԹՖ Թաեքվոնդոյի Ֆեդերացիայի Իմպերատոր ակումբի բոլոր սաներին, ովքեր 2020 թվականի դեկտեմբերի 20-ի գունավոր գոտիների քննության արդյունքում նոր գոտիների են առաջադրվել։ Բոլոր սաներն իսկապես լավ դրսևորեցին իրենց և ապացուցեցին որ բավարարում են բոլոր պահանջներին նոր գոտիների առաջադրման համար։

Քննության ավարտից հետո անցկացվեց Թաեքվոնդոյի մարտական ինքնապաշտպանության տեխնիկայի տեսական և պրակտիկ սեմինար։