ԻԹՖ Թաեքվոնդոյի հատուկ սեմինար

Նոյեմբերի 6-ին Ամերիկայի միացյալ նահանգների Չիկագո քաղաքում Միջազգային թաեքվոնդո ֆեդերացիաների միության պրեզիդենտ, թաեքվոնդոյի մեծ վարպետ Դոն Դալտոնը անցկացրեց հատուկ սեմինար ԻԹՖ բարձրակարգ մասնագետների համար։ Սեմինարի նպատակն էր էլ ավելի բարձրացնել ԻԹՖ բարձրակարգ մասնագետների հմտությունները՝ ընձեռելով հնարավորություն փոխանցելու դրանք տարբեր երկրների իրենց սաներին։ Հատուկ սեմինարին մասնակցեց նաև Հայաստանի «ՊՐՈՖ» ԻԹՖ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, սպորտի միջազգային վարպետ, 5-րդ Դան Միջազգային հրահանգիչ Արսեն Գևորգյանը։ Այս սեմինարի ընթացքում ստացած գիտելիքները նա կփոխանցի ֆեդերացիայի մարզիչներին՝ իրենց սաներին ավելի արդյունավետ և պրոֆեսիոնալ մարզիկներ պատրաստելու համար։