Թաեքվոնդոյի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
Նոյեմբերի 2-ին Երևանի «ԴԻՆԱՄՈ» մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի «ՊՐՈՖ» ԻԹՖ թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Թաեքվոնդոյի Հայաստանի գավաթի բաց առաջնությունը, որին մասնակցեցին տարբեր մարզադպրոցների 4-ից 17 տարեկան բազմաթիվ մարզիկ-մարզուհիներ։ Մրցաշարն անցկացվեց 6 տարիքային խմբով՝ մինչև 5, 6-7, 8-9, 10-11, 12-14 և 15-17 տարեկաններ։ Առաջնությանը խաղարկվեց մոտ 150 մեդալ։