«ՍԵՎԱՆ-2019» բաց առաջնություն

Օգոստոսի 13-ին Սևանի «Կապույտ լողափ» հանգստյան գոտում կայացավ Հայաստանի «ՊՐՈՖ» ԻԹՖ թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված «ՍԵՎԱՆ 2019» բաց առաջնությունը, որին մասնակցեցին մի շարք մարզադպրոցների 4-ից 18 տարեկան մարզիկ-մարզուհիներ։ Մրցաշարն անցկացվեց 7 տարիքային խմբերով։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և նվերներով: Բոլոր մասնակից մարզիկների համար կազմակերպվեց շրջագայություն նավով Սևանա լճում։