ԻԹՖ Թաեքվոնդոյի սեմինար Մեքսիկայում
Ապրիլի 30-ին Մեքսիկայի Մեխիկո քաղաքում Միջազգային թաեքվոնդո ֆեդերացիաների միությունը կազմակերպեց և անցկացրեց սեմինար ԻԹՖ բարձրակարգ մասնագետների համար։ Սեմինարի նպատակն էր բարձրացնել ԻԹՖ մասնագետների հմտությունները՝ ընձեռելով հնարավորություն փոխանցելու դրանք տարբեր երկրների իրենց սաներին։ Հատուկ սեմինարին մասնակցեց Հայաստանի «ՊՐՈՖ» ԻԹՖ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, սպորտի միջազգային վարպետ, 5-րդ Դան Միջազգային հրահանգիչ Արսեն Գևորգյանը։ Այս սեմինարի ընթացքում ստացած գիտելիքները նա կփոխանցի ֆեդերացիայի մարզիչներին՝ իրենց սաներին ավելի արդյունավետ և պրոֆեսիոնալ մարզիկներ պատրաստելու համար։