ԻԹՖ Միության միջազգային սեմինար Հայաստանում
2024թ. Նոյեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի «ՊՐՈՖ» ԻԹՖ թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված ԻԹՖ Միության միջազգային սեմինար, որն անցկացրեց ԻԹՖ Միության ֆեդերացիայի նախագահ, գրոսմայստեր IX Դան` Դոն Դալթոնը։ Սեմինարին մասնակցում են` Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Հնդկաստանի մարզիկները։ Միևնույն ժամանակ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ` Արսեն Գևորգյանը հանձնեց սև գոտի VI Դանի քննություն։
Ներկայացնում ենք կայացած միջազգային սեմինարի մի շարք դրվագներ։